fbpx
Առողջապահություն

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի աշխատակիցները նշում են կորոնավիրուսի դեմ տարած հաղթանակը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Facebook-ի էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել։

«Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի աշխատակիցներն այսպես են նշում կորոնավիրուսի դեմ տարած հաղթանակը:

Տուն-ինտերնատում իրականացված կրկնակի թեստավորման վերջին պատասխանները փաստում են՝ բոլոր վարակվածներն առողջացել են:
Նախորդ ամիս հաստատությունում իրականացված թեստավորման արդյունքում պարզվել էր, որ նոր կորոնավիրուսով վարակվել են 33 տարեցներ և 50 աշխատակից: Բարեբախտաբար, այս պայքարում կորուստներ չենք ունեցել:

Շնորհակալ եմ խնամքի տան բոլոր աշխատակիցներին՝ այս փորձությունից պատվով դուրս գալու համար»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/zara.batoyan/posts/10225175946165414

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ