fbpx
Ժամանց

01:00 26/8/2019

Թունավոր սարդը հայտնվել է աղջկա ականջում

Միսուրի նահանգի Կանզաս-սիթիի մի բնակիչ մտածել է, թե ականջը ջուր է լցվել։ Բժիշկները պարզեցին, որ ականջում թունավոր սարդ կա, որի խայթոցը բերում է հյուսվածքների նեկրոզի և դողէրոցքի:

Սյուզի Տորեսը արթնացավ ականջի մեջ տարօրինակ զգացողությամբ, իսկ աշխատանքից հետո դիմեց բժշկի: Ականջը հետազոտող բուժքույրը սարսափած դուրս վազեց ու բժիշկների հետ վերադարձավ:

Հետազոտելով՝ բժիշկները հայտնել են, որ սարդը ականջի ներսում նստած է: Հոդվածոտանուն հանել են մի քանի մարդկանց օգնությամբ:  Տեղեկացնում է USA Today-ը:

Մասնագետների խոսքով ՝ կնոջ բախտը բերել է, որ սարդը նրան չի խայթել:

Վերեվ