fbpx
Առողջապահություն

Թունավորման ախտանշաններ են ունեցել բուժանձնակազմի 25 անդամներ և 8 պացիենտ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մամուլի պատասխանատու Ծովինար Խաչատրյանը Facebook-ի իր էջում մանրամասներ է ներկայացրել այսօր հիվանդանոցում արձանագրված թունավորման դեպքի վերաբերյալ:

«Ի լրումն` հայտնում ենք,որ 19:40-ի դրությամբ սննդային թունավորման կասկածով բոլոր անձանց վիճակը լավ է։ Տեղեկացնենք,որ սննդային թունավորումը (հարցականով) վերաբերում էր 33 հոգու, որից 25-ը բուժանձնակազմից, իսկ 8-ը` պացիենտ։

Տեղեկացնում ենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 19-ի երեկոյան նկատվել են սննդային թունավորման դեպքեր (հարցականով), որի վերաբերյալ բուժկենտրոնն անմիջապես տեղեկացրել է պատկան մարմիններին։

Թունավորման ախտանշաններ են ունեցել բուժանձնակազմի որոշ անդամներ և մի քանի պացիենտ։ Այժմ նրանց վիճակը գնահատվում է բավարար։

Այս պահին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները բուժհաստատության պատասխանատուների հետ համատեղ ուսումնասիրություն են իրականացնում հանգամանքները պարզելու համար»,- ասված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ ՀՀ Առողջապահության նախարարությունից ավելի վաղ տեղեկացրել էին , որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 19-ի երեկոյան նկատվել են սննդային թունավորման դեպքեր (հարցականով), որի վերաբերյալ բուժկենտրոնն անմիջապես տեղեկացրել է պատկան մարմիններին։

https://www.facebook.com/tsovinar.khachatryan.1/posts/4747776085262382

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ