Մայիսի 4-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժին հաղորդում է ստացվել, որ «թունավորում անհայտ էթիոլոգիա» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 3 քաղաքացի:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք մայիսի 4-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Ծովագյուղ գյուղի տներից մեկում անհայտ հանգամանքներում թունավորվել են:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
Այս մասին հայտնում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
