fbpx
Աշխարհ

Թունիսում արտակարգ ռեժիմը երկարաձգվել է

Թունիսի ժամանակավոր նախագահ Մուհամմեդ ան Նասերը մեկ ամսով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը: Այս մասին Facebook-ում հայտնել է երկրի ղեկավարի վարչակազմը:

Թունիսում արտակարգ դրության ռեժիմ էր հաստատվել 2015թ. նոյեմբերի 24-ին, երբ մայրաքաղաքի կենտրոնում ահաբեկչություն էր իրականացվել: Արդյունքում զոհվել էր 13 մարդ, ևս 20-ը վիրավորվել:

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին 92 տարեկան հասակում մահացել է Թունիսի նախագահ Բեժի Քաիդ աս-Սեբսին: Համաձայն երկրի սահմանադրության՝ երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում խորհրդարանի ղեկավարը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ