Սպորտ

«Տուր դե Ֆրանսի» համար նշանակվել է նոր ժամկետ

Աշխարհի ամենահեղինակավոր հեծանվավազքերից «Տուր դե Ֆրանսը» կանցկացվի Ֆրանսիայում, նոր ժամկետում ՝ օգոստոսի 29-ից սեպտեմբերի 20-ը: Երթուղին կմնա անփոփոխ, Նիսից՝ Փարիզ։ Այն նախանշված էր հունիսի 27-ից հուլիսի 19-ը, սակայն կորոնավիրուսը խախտել է բոլոր ծրագրերը։

Ընթացիկ տարվա աշնանը կազմակերպիչները պատրաստվում են անցկացնել նաև մի քանի բազմօրյա միջոցառումներ։

Այս մասին  տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ