«Anadolu» լրատվական գործակալությունը հայտնել է, որ TUSAŞ-ում հայտնել են, որ Թուրքական TUSAŞ և Պակիստանի NESCOM ընկերությունները պայմանագիր են ստորագրել անօդաչու թռչող սարքերի մշակման և արդիականացման վերաբերյալ:
Փաստաթուղթը ստորագրվել է Ստամբուլում պաշտպանական արտադրության 15-րդ միջազգային ցուցահանդեսի (IDEF-21) շրջանակներում:
Նշվում է, որ շեշտը կդրվի «Anka» հարվածային անօդաչուների հետագա կատարելագործման վրա․ կհիմնվի Anka ԱԹՍ-ի համար բաղադրիչների համատեղ արտադրություն։
TUSAŞ-ի գլխավոր տնօրեն Թեմել Կոտիլը ընդգծել է, որ իրենց անօդաչու թռչող սարքերն ավելի հզոր կդառնան։