Վրաստանի Բնապահպանության նախարարության հաղորդմամբ՝ վրացական ջրերում նավարկող թուրքական նավի կապիտանը տուգանվել է մոտ 50 հազար լարիով ՝ Բաթումում դելֆին սատկացնելու համար։
Ոստիկանությունը հայտնաբերել է թուրքական դրոշի տակ նավարկող նավի կապիտանին, որն ընդունել է հանցանքն ու տուգանվել:
Բաթումի քաղաքային դատարանի որոշմամբ` նավը կարող է լքել Վրաստանի տարածքային ջրերը միայն տուգանքը վճարելուց հետո:

