fbpx
Աշխարհ

Թուրքիան երազում է միջուկային զենքի մասին․ Foreign Policy

2019թ. սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մի հայտարարարության մեջ իր դժգոհությունը հայտնեց առ այն, որ մի շարք երկրներ, այդ թվում՝ Իսրայելը, ունեն միջուկային մարտագլխիկներով հրթիռներ, իսկ իր երկիրը չունի:

Ամերիկյան «Foreign Policy» հանդեսը հետաքրքիր հոդված է հրապարակել, որտեղ խոսվում է միջուկային զենք ունենալու Թուրքիայի մտադրության մասին։

«Էրդողանի մտադրությունը նորոթյուն չէ Թուրքիայի համար։ Նման մտադրությունների մասին ժամանակ առ ժամանակ խոսվում էր նաև նախկին ղեկավարությունների ժամանակ։ Տարածաշրջանում տիրող լարվածության պայմաններում (այդ թվում թուրք-ամերիկյան լարվածությունը), զարմանալի չէ, որ Էրդողանը նման հայտարարություններ է անում։ Չարժե թերագնահատել Թուրքիայի պոտենցիալը։ Այդ երկիրը կարող է իրեն թույլ տալ զարգացնել միջուկայի զենքի ծրագիրը, մանավանդ, որ Անկարան արդեն ի ցույց է դրել, թե որքան է «հարգում» միջազգային օրենքները և պահանջները», գրում է հանդեսը։

Հոդվածում շեշտվում է, որ որոշ տվյալներ են հայտնի դարձել, որոնք փաստում են որ Թուրքիան նախկինում էլ նման պլաններ ունեցել է։

«Չնայած, որ տարբեր երկրների միջուկային զենքի պատմությունը գաղտնի է պահվում, այնուամենայնիվ, ամերիկյան արխիվից հաջողվել է որոշ տեղեկություններ ստանալ Թուրքիայի՝ միջուկային զենք ունենալու մտադրությունների և այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին»,-գրել է հանդեսը։

Նշվում է, որ երբ ամերիկյան ղեկավարությունը քննարկում էր Թուրքիայում 1959 և 1960թթ. միջուկային հրթիռներ տեղեկայելու հարցը, Վաշինգտոնը նաև որոշ մտավախություն ուներ։ Մասնավորապես մտավախություններից մեկը կայանում էր նրանում, որ եթե երկու երկրների միջև հարաբերությունները վատթարանան, ապա կարող է վտանգ առաջանալ, որ նշյալ հրթիռները կարող են հայտնվել թուրքերի ձեռքում

Գալով մեր օրեր՝ հանդեսը նշում է, որ վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերությունները կրկին սրվել էին, Սիրիայում քրդական ուժերի դեմ Թուրքիայի նախաձեռնած ռազմական գործողությունների պատճառով:

«Ի պատասխան Թուրքիայի գործողութունների՝ ԱՄՆ-ի էներգետիկ ոլորտի ղեկավարությունը սկսել է քննարկել Թուրքիայում Ինջրլիք ռազմաբազայում պահվող ԱՄՆ-ին պատկանող 50 միավոր միջուկային մարտագլխիկների էվակուացիայի հարցը։ Քանի որ միջուկային զենքը Էրդողանի ձեռքում հայտնվելու դեպքում կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների»,- գրում է թերթը։

Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ