fbpx
Աշխարհ

Թուրքիան գործողություններ է սկսել Իրաքում

Թուրքիան նոր գործողություններ է սկսել երկրում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության դեմ:

Հայտնի է, որ գործողությունները իրականացվում են Իրաքի Հաֆթանին շրջանի տարածքում «Վագրի ճիրանում»:

Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը և հայտնել է, որ թուրքական զորքերն արդեն մտել են Հաֆթանին՝ «Քրդական աշխատավորական կուսակցության և թուրք ժողովրդի ու երկրի սահմանների անվտանգությանը սպառնացող մյուս ահաբեկչական տարրերին չեզոքացնելու» գործողության անցկացման համար:

Հայտնենք, որ գործողությանը ներգրավված են ավիացիան, T129 ATAK ուղղաթիռներ և հարվածային անօդաչու թռչող սարքեր:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ