Աշխարհ
19:10 16/09/2019

Թուրքիան պետք է պատասխան տա Կիպրոսի դեմ ուղղված գործողությունների համար․ Անաստասիադիս

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ պատրաստվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում բարձրաձայնել Թուրքիայի հարցը։

Կիպրոսի նախագահը մտադիր է հասնել նրան, որ Թուրքիան միջազգային հանրությունից արժանի պատասխան ստանա Կիպրոսի դեմ իրականացրած գործողությունների համար։

Անաստասիադիսը նաև նշել է, որ համապատասխան քայլեր կձեռնարկվեն Անկարայի այն որոշման դեմ, համաձայն որի՝ Կիպրոսի թուրքական հատվածում գտնվող Վարոշա քաղաքը պետք է բացվի կիպրոսաբնակ թուրքերի և զբոսաշրջիկների առաջ։ Կիպրոսի նախագահի պնդմամբ՝ Թուրքիայի այդ նախաձեռնությունը հակասում է ՄԱԿ-ի կայացրած որոշումներին։

Անաստասիադիսը շեշտել է, որ առաջիկա օրերին իր գլխավոր առաքելությունը կլինի Թուրքիայի սադրիչ գործողություններին պատասխանելը․ «Ես այդ նպատակի համար կօգտվեմ ՄԱԿ-ում իմ ներկայությունից, ՄԱԿ-ում իմ ելույթը լիովին կնվիրեմ այդ հարցին և կհանդիպեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ հինգ երկրների ներկայացուցիչների և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ», – հայտարարել է նա։

Գրում է Ermenihaber-ը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ