fbpx
Աշխարհ

Թուրքիայի ափերի մոտ գերմանական սուզանավ է հայտնաբերվել

Թուրքիայի ափերի մոտ Երկրորդ աշխարհամարտի տարիների գերմանական սուզանավ են հայտնաբերել: U-23 գերմանական սուզանավը հայտնաբերել են Ստամբուլից ոչ հեռու՝ 40 կիլոմետր խորության վրա:

Նավը նկատել են TRT World հեռուստաալիքի նկարահանող խմբի անդամները գիտահետազոտական ֆիլմի նկարահանման աշխատանքների ժամանակ: Նկարահանումները կատարվել են հեռակառավարվող տեսախցիկներով:

Հայտնի է, որ 1944թ. նահանջի ժամանակ գերմանացիները երեք սեփական սուզանավ են խորտակել Թուրքիայի ափերի մոտ: Դրանք U-19, U-20 и U-23 սուզանավերն էին: 1994 թվականի հուլիսի 13-ին թուրքական փրկարար ծառայությունները հայտնաբերել էին U-20 սուզանավը 23 մետր խորության վրա:

Գրում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ