fbpx
Աշխարհ

Թուրքիայի բանակը կհամալրվի զենքեր կրող «Songar» դրոնային համակարգով

Առաջիկայում Թուրքիայի բանակի զինանոցը կհամալրվի տեղական արտադրության զենքերով համալրված նոր դրոնային համակարգով։

«Songar» անունը կրող դրոնային համակարգն ավելի վաղ համալրվել էր ինքնաձիգով, այժմ թուրք ինժեներները համակարգին կցել են նաև ռմբանետիչ։

Թուրքական «ASİSGUARD» ընկերության արտադրած «Songar» դրոնային համակարգն առաջին անգամ ցուցադրվել է ապրիլի 30-ից մինչև մայիսի 3-ը Ստամբուլում կայացած 14-րդ միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում (IDEF-2019)։

Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ