Թուրքիայի օդուժի գործողությունների պատճառով կան զոհեր

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

armen-sargsyan-3

Հունվարի 24-ի վաղ առավոտյան Թուրքիայի օդուժին պատկանող կործանիչները հրթիռակոծել են Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանում գտնվող Դերալոք բնակավայրը։

Ինչպես հաղորդում է քրդական աղբյուրը, գործողությունը տևել է 3 ժամ, ինչի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհեր են եղել: Առայժմ զոհերի թիվը չի հստակեցվում:
Քրդական աղբյուրը չի հաղորդում, որ անգամ չի հայտարարվել հրթիռակոծման պատճառը։ Հայտնի էլ չէ, թե արդյոք այդ բնակավայրում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների հենակետեր կան, ինչպես սովորաբար պատճառաբանում է թուրքական կողմը:

Հիշեցենենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կառույց։ Վերջինիս գլխավոր ռազմաբազան գտնվում է Հյուսիսային Իրաքի Քանդիլ շրջանում, որտեղ Թուրքիայի օդուժը պարբերաբար ռազմական գործողություններ է իրականացնում։

Աղբյուր ՝ermenihaber.am

Հրապարակող՝

Ամենաթարմ