fbpx
Աշխարհ

Թուրքիայում կարող է գործադուլների մեծ ալիք սկսվել

Թուրական «Türk-İş» աշխատավորների արհմիությունների միավորումը զգուշացրել է իշխանություններին հնարավոր լայնածավալ գործադուլների մասին: Այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am-ից։

«Türk-İş»-ի ղեկավար Էրգյուն Աթալայը հայտարարել է, որ գործադուլներն անխուսափելի կլինեն, եթե պետությունը չբարձրացնի շուրջ 200 հազար բանվորների աշխատավարձերը:

Աթալայը հայտարարել է, որ ամիսներ շարունակ իշխանությունները հրաժարվում են քննարկել բանվորների աշխատավարձերի բարձրացման հարցը:

«Արհմիությունների զգալի մասի հետ բանակցություններն արդեն ավարտվել են: Մտել ենք «անհամաձայնության շրջան»: 60 օրանոց օրինական ժամկետն ավարտվելուն պես բոլորին անհապաղ գործադուլի կոչ եմ անելու»,- ասել է արհմիությունների միության ղեկավարը:

Վերջինս նշել է, որ հունվարից մինչ այսօր տարբեր պետական կառույցների բանվորների աշխատավարձների վերանայման վերաբերյալ գրություն-առաջարկներ են ուղարկել, սակայն որևէ պատասխան չեն ստացել:

Աթալայի խոսքով իշխանություններն ակնարկում են, որ հարցին անդրադառնալու են հունիսին տեղի ուենալիք Ստամբուլի քաղաքապետի ընտրություններից հետո: Բայց իրենք չեն պատրաստվում ու չեն ցանկանում այդքան սպասել և պահանջում են մինչև ընտրությունները իրենց կոնկրետ տեղեկություն տրամադրել աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ