fbpx
Աշխարհ

Թուրքիայում քրեական համակարգն օգտագործվում է քաղաքական քննադատությունները լռեցնելու համար․ Սանչես Ամոր

Թուրքական աղբյուրը, վկայակոչելով Բրյուսելի քաղաքական կուլիսներում շրջանառվող լուրերը, հայտնում է, որ Եվրախորհրդարանում (ԵԽ) Թուրքիայի հարցերով նոր զեկուցողը սպասվում է, որ կլինի սոցիալ-դեմոկրատական ֆրակցիայի իսպանացի պատգամավոր Նաչո Սանչես Ամորը:

Նշվում է, որ ԵԽ մարդու իրավունքների ենթահանձնաժողովի անդամ Նաչո Սանչես Ամորը Եվրախորհրդարանի նստաշրջանին անդրադարձել է նախորդ ամիս Թուրքիայում պաշտոնանկ արված ընդդիմադիր կուսակցության անդամ քաղաքապետների թեմային:

Սանչես Ամորը դժգոհություն է հայտնել, որ Թուրքիայի քաղաքացիների կողմից ընտրված քաղաքապետները աշխատանքից ազատվել են առանց որևէ իրավական հիմքի:

«Պարզից էլ պարզ է, որ թուրքական քրեական համակարգն օգտագործվում է քաղաքական քննադատությունները լռեցնելու համար: Բոլոր խմբերը մտահոգված են Թուրքիայում տեղի ունեցող իրավիճակով: Գործընթաց չկա, դատավոր չկա, երաշխիք չկա: Նպատակ ունենք պաշտպանել Թուրքիայում տեղական ժողովրդավարությունը»,- ԵԽ-ի լիագումար նիստում հայտարարել է նա:

Սանչես Ամորը հարկ է համարել, որ ԵՄ-ն վերանայի աշխատանքային մեխանիզմները Թուրքիայում:

Գրում է Ermenihaber-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ