fbpx
Իրավական

Թուրքիայում հայերի թեմայով նկարահանված «Թաքցված խաչ» ֆիլմի ռեժիսորի հայցը չի բավարարվել

Թուրքական դատարանը չի բավարարել իսլամացված հայերի թեմայով նկարահանված «Թաքցված խաչ» ֆիլմի ռեժիսորի հայցը: Դատարանը Yeni Akit օրաթերթում հրապակված նյութը, որում ֆիլմի հեղինակները բացահայտ կերպով թիրախավորվել էին, համարել է «խոսքի ազատություն»: Այդ մասին հաղորդում է Boldmedya.com լրատվական կայքէջը:

Ըստ աղբյուրի՝ հայցը քննվել է Դիարբեքիրի 4-րդ հաշտարար դատարանի կողմից: Դատարանը նշել է, որ թեև հրապարակման մեջ տեղ գտած որոշ նախադասություններ բավականին խիստ են ձևակերպված, սակայն այդ նյութը չի կարող անձնական հարձակում համարվել:

Հիշեցնենք, որ վավերագրական ֆիլմի ռեժիսոր Ալթան Սանջարը դատարան էր դիմել «Յենի Աքիթ» օրաթերթում հրապակված այն լուրի համար, որում ֆիլմի հեղինակները որպես դավաճան էին պիտակավորվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ