fbpx
Աշխարհ

Թուրքիայում «Զոհաբերության տոնի» ժամանակ ցուլը փախել ու մտել է խանութ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Թուրքիայում «Զոհաբերության տոնի» (Kurban Bayramı) ժամանակ անասունն երի փախուստի դեպքեր են գրանցվել, ինչի հետևանքով մսագործները ստիպված են եղել ընկնել նրանց հետևից: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Ադըյամանի Ալթընշեհիր թաղամասում ցուլը, բեռնատար մեքենայի վրայից ցատկելով, խանութ է մտել` խուճապ առաջացնելով հաճախորդների մոտ: Խանութում բոլոր բաժինները շրջելուց հետո, ցուլը ցուցափեղկը կոտրելով դուրս է եկել:

Այս ամենn արձանագրել են խանութի անվտանգության տեսախցիկները:

Նշվում է, որ ցուլը 6000 թուրքական լիրայի վնաս է պատճառել խանութին: Ավելի ուշ մսագործին հաջողվել է բռնել կենդանուն, որից հետո մորթվել է:

Հիշեցնենք, որ իսլամական աշխարհում «Զոհաբերության տոնի» ժամանակ «արյան գետեր են հոսում»: Մուսուլման հավատացյալները մորթում են խոշոր եղջերավոր անասուններ:

Ընդհանրապես այս տոնի ժամանակ, որը տևում է 4 օր, կենդանիներին մորթում են հատուկ զոհի համար նախատեսված տեղերում, ապա եփելով միսը՝ այն բաժանում են հարևաններին, մտերիմներին և աղքատներին՝ հուսալով, որ ալլահը կընդունի այդ զոհաբերությունը:

https://www.youtube.com/watch?v=-vkQeFtKJlI

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ