Աշխարհ
22:20 30/04/2019

Թուրք դեսպանը պահանջել է պատժել Լիբանանում թուրքական դրոշը վառած հայերին

Լիբանանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հաքան Չաքըլը Լիբանանի կառավարությունից պահանջել է իրավական գործողություններ սկսել ապրիլի 24-ին Բեյրութում հայերի կողմից կազմակերպված ցույցի ընթացքում թուրքական դրոշը վառելու առնչությամբ։

Թուրք դեսպանը Թուրքիայի դրոշը վառելու առնչության ուղերձ է հղել նաև Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին։

Աղբյուրը նշում է, որ տեղի հայկական համայնքի կազմակերպած ակցիայի ժամանակ Թուրքիայի դրոշի այրման փաստից դժգոհել է նաև թուրքմենական համայնքը, ինչպես նաև մի շարք քաղաքական գործիչներ։

Այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ