ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Facebook-ի իր էջում գրել է․
«ԼՂ-ում թուրք խաղաղապահների տեղակայման հարց չի քննարկվել, հրապարակված տեքստում այդ մասին որևէ բառ չկա։ Այդ, ինչպես նաև Տավուշի մարզի որոշ գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին տեղեկությունները կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը:
Սիրելի հայրենակիցներ, հորդորում ենք չտրվել սադրանքների և ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ, մի փորձեք խեղաթյուրել փաստերը:
Փաստաթուղթը պաշտոնապես հրապարակվել է և ինքներդ կարող եք ծանոթանալ դրան»:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=5179244145433979&id=100000453356168&__cft__%5B0%5D=AZVOpnXXFWYqtJpXoxMIdWGc2008ffrCWvWayPnOVOIrQF9i6R2pWyby8fmT9ZAQ-vf_2AOARJ97_D5wlKV_bYANsJsH3pOLkJN4z-kuqyx-ki5UkCtrFV_yaTQCzbCDcy4&__tn__=%2CO%2CP-R

