fbpx
Աշխարհ

Թուրք խորհրդարանականները բյուջեի քննարկման ժամանակ ծեծկռտուք են սարքել

mejlis

Թուրք խորհրդարանականները բյուջեի քննարկման ժամանակ ծեծկռտուք են սարքել։ Այս մասին գրում է թուրքական Sabah թերթը։

«Բյուջեի բանակցությունների երկրորդ օրը խորհրդարանի ընդհանուր ժողովում լարվածություն առաջացավ։ Պատգամավորների միջև կոնֆլիկտ է սկսել»,– գրում է թերթը։

Նշվում է, որ խորհրդարանի փոխխոսնակ Հայդար Աքարին ստիպել են տասը րոպեով ընդհատել հանդիպումը։ Sabah-ը մանրամասնում է, որ ծեծկռտուքի արդյունքում Iyi կուսակցության անդամ Հուսեյն Օրսան գլխի վնասվածքով ստիպված է եղել հոսպիտալացվել։

2021 թվականի դեկտեմբերի 8-ին Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել նաև իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) և ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) պատգամավորների միջև։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ