fbpx
Աշխարհ

Թուրք ընդդիմադիր պատգամավորը պահանջել է հետաքննել լրագրողների վրա հարձակումները

Թուրքիայի Ազգային-հանրապետական կուսակցության պատգամավոր Սեզգին Տանրըկուլուն հայտարարել է, որ լրագրողների վրա հարձակումների համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Այս մասին հաղորդում է T24-ը:

Տանրըկուլուի խոսքով՝ լրագրողների պաշտպանության համար պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն:

Լրագրողների պաշտպանության հանձնաժողովն էլ հայտարարել է, որ բոլոր հարձակումները կապ են ունեցել լրագրողների պրոֆեսիոնալ գործունեության հետ: Ընդ որում, հարձակումների հետ կապված բերման ենթարկվածներ չկան:

Նշենք, որ բոլոր այդ հարձակումները տեղի են ունեցել մայիսին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ