fbpx
Աշխարհ

Թուրքական ավիաընկերությունը դիմել է ՀՀ-ին՝ Երևան-Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտով

Թուրքական Pegasus ընկերությունը դիմել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեին` Երևան-Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտով։ Այդ մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Այո, թուրքական Pegasus-ը դիմել է փետրվարից սկսած շաբաթական երկու չվերթ իրականացնելու հայտով»,– ասել է նա։

Թե երբ կկայացվի որոշումը, Հարությունյանը չի հստակեցրել` տեղեկացնելով, որ Քաղաքացիական ավիացիան ներկայում ուսումնասիրում է հայտը։

Ավելի վաղ թուքական կողմը հայտարարել էր, որ Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնելու համար հայտ է ներկայացրել մեկ թուքական ու մեկ հայկական ընկերություն։ Դեկտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ավիացիոն իշխանությունները թույլատրել են Flyone Armenia ընկերությանը շաբաթական 3 չարտերային չվերթ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով:

Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ են նշանակել։ Թուրքական կողմի ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, հայկական կողմինը` ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ