Աշխարհ
12:30 08/10/2019

Թուրքական օդուժը հարվածներ է հասցրել Սիրիայում քրդական ուժերի շտաբին

Թուրքական օդուժը երկուշաբթի հարվածներ է հասցրել Սիրիական ժողովրդավարական ուժեր (ՔԴԿ) կոալիցիայում ներառված քրդական ուժերի շտաբին Սիրիայի հյուսիսարևելյան Հասեք նահանգի Էլ Մալիքիա քաղաքում: Այս մասին հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքին։

Հեռուստաալիքը քուրդ մարտիկների շրջանում զոհերի և վիրավորների մասին տվյալներ չի հաղորդել:

Ըստ տեղեկությունների՝ օրվա ընթացքում թուրքական ավիացիան ինտենսիվ թռիչքներ է իրականացրել սահմանային տարածքում և միայն երեկոյան հարձակվել է ՔԴԿ-ի շտաբի վրա: Թուրքիայի օդուժի գրոհն իրականացվել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարությունների ֆոնին՝ Անկարայում ահաբեկչական համարվող քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ