fbpx
Աշխարհ
21:00 13/02/2020

Թուրքական ռեժիմի պարագլխի հայտարարություններն իրականությունից կտրված են. Սիրիայի ԱԳՆ

Վերջին շրջանում Սիրիայում լարված մթնոլորտն ավելի է թեժացել թուրքական զինուժի և Սիրիայի կառավարական զորքերի միջև: Կողմերը չեն դադարում մեկը մյուսին սպառնալ պատասխան ռազմագործողություններով: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

Սիրիայի արտգործնախարարությունը (ԱԳՆ) արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող իրադարձությունների մասին հայտարարությանը:

Սիրիայի պետական SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի ԱԳՆ-ն Էրդողանի հայտարարությանը պատասխանել է հետևյալ կերպ.

«Թուրքական ռեժիմի պարագլխի կատարած սին հայտարարությունները միայն իրականությունից կտրված մարդը կարող է անել»:

Նշենք, որ Թուրքիայի նախագահը նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր. «Եթե նույնիսկ նվազագույն վնաս հասցվի մեր զինվորներին, ապա ամենուրեք կհարվածենք վարչակարգի ուժերի դիրքերին (Սիրիայի կառավարական ուժեր-խմբ) լինի դա Սոչիի համաձայնագրի շրջանակում և թե դրանից դուրս»:

Հիշեցնենք, որ Սիրիայի Իդլիբ նահանգում վերջին 2 շաբաթվա ընթացքում թուրքական բանակի 13 զինվոր էր սպանվել: Ռուսաստանը Թուրքիային մեղադրել էր Սիրիայի հարցով հոկտեմբերին Սոչիում կնքնված համաձայնագիրը խախտելու մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ