fbpx
Աշխարհ

22:30 19/7/2019

Թուրքական TRT-ի լրագրողները ձերբակալվել են ռուս դեսպանի սպանության գործով

Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործի շրջանակներում թուրքական ոստիկանությունը գործողություններ է իրակացնում TRT հեռուստաընկերության մի շարք աշխատակիցների դեմ։

Ինչպես հաղորդում է թուրքական Cumhurıyet-ը, թուրքական ոստիկանությունը լրատվական գործակալությունների եթերները ուսումնասիրելու ժամանակ նկատել է, որ TRT-ի թիմը ներկա է եղել իրենից կարևորություն չներկայացնող ցուցահանդեսին, իսկ սպանությունից հետո արագ կազմակերպել է սպանության պահը ֆիքսող տեսանյութի տարածումը։

Ոստիկանությունը երկար ուսումնասիրություններից հետո պարզել է, որ կոնկրետ հրահանգ է եղել, որ լրագրողները ներկա լինեն այն ցուցահանդեսին, որի բացմանը մասնակցում էր արդեն սպանված ռուս դեսպան Անդրեյ Կառլովը։ Պարզվել է նաև, որ TRT-ում հրահանգել է եղել մի քանի օր ռեպորտաժների գլխավոր կետը դարձնել Անդրեյ Կառլովի սպանությունը։

Այս համատեքստում ոստիկանները հուլիսի 18-ի առավոտյան խուզարկություններ են իրականացրել TRT-ի 6 աշխատակիցների տներում և ձերբակալել նրանց։

Նշենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 19-ին, մի ցուցահանդեսի բացման ժամանակ սպանվել է Անկարայում ՌԴ դեսպանը։ Թուրքական ոստիկանությունը սպանության պատվիրատուներ է համարում գյուլենական շարժման անդամներին։ Գործով դատաքննությունը դեռևս շարունակվում է։

Վերեվ