fbpx
Աշխարհ

Թուրքերին անհանգստացրել է «Netflix»-ի սերիալներից մեկում ցեղասպանության թեմայի արծարծումը

Ամերիկյան «Netflix» ընկերության կողմից նկարահանված «Ուրիշ կյանք» հեռուստասերիալի սերիաներից մեկում անդրադարձ է կատարվել նաև Հայոց ցեղասպանությանը։ Այս մասին գրում է Էրմնեիհաբերը:

Սերիալի կերպարներից մեկը խոսում է իր հայկական ծագման մասին ու պատմում, որ իր տատիկը ցեղասպանությունից փրկվելու համար երեխաների հետ անցել է անապատների միջով։

Այս դրվագը չի վրիպել Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի(RTÜK) ուշադրությունից, որը մեղադրել է ամերիկյան ընկերությանը բացահայտ կերպով Հայոց ցեղասպանության եղելությունը քարոզելու մեջ։

Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդին վրդովեցրել է այն հանգամանքը, որ իրենց բարձրացրած խնդրի վերաբերյալ  «Netflix» ընկերությունը մինչև այժմ որևէ պարզաբանում և բացատրություն չի ներկայացրել։ 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ