Քաղաքականություն

Որևէ մեկի կողմից չի նշվել Թուրքիայի հետ բարեկամանալու մեկնաբանություն. Մակունց

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը  այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վերջին շրջանում ամենաբուռն քննարկումների առիթ դարձած հարցին:

Մակունցը հարցին, թե ի՞նչ նկատի ունի իշխանությունը, երբ Նիկոլ Փաշինյանն ակնարկում է թշնամիների հանդեպ մոտեցումները փոխելու մասին և ինչպիսի՞ն է իշխանության դիրքորոշումը Թուրքիայի հանդեպ ասաց.

«Որևէ մեկի կողմից չի նշվել Թուրքիայի հետ բարեկամանալու մեկնաբանություն։ Նման բառ և մոտեցում չի նշվել: Ուղղակի արձանագրենք, որ նման բառ չի հնչել»,-ասաց նա:

Մակունցի կարծիքով, որ այն պաշտոնյաները, որոնց խոսքը Թուրքիայի առնչությամբ մեկնաբանման կարիք ունի, իրենք էլ կմեկնաբանեն իրենց ասածները։ Ինչ վերաբերում է ՀՀ-Թուրքիա հարաբերություններին առհասարակ, նա նշեց․ «Կարծում եմ՝ գոնե մինչև վերջերս Թուրքիան ակնհայտ ցույց է տվել, որ ունի ոչ բարեկամական, եթե կուզեք՝ թշնամական վերաբերմունք ՀՀ-ի և հայ ժողովրդի հանդեպ։ Թեկուզ փոքր քայլերով Թուրքիայի մոտեցման վերանայումը կարող է հիմք հանդիսանալ Հայաստանի համար մտածելու հարաբերությունների հաստատման առնչությամբ»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ