Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն սերբական Politika գործակալության հետ զրույցում անդրադարձել է թուրք-ռուսական հարաբերություններին։
Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան և Ռուսաստանը ձգտում են պահպանել հարաբերությունների դրական միտումը՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա։
Չավուշօղլուն հավելել է նաև, որ Թուրքիան երկխոսության մեջ է Ռուսաստանի հետ եվրաատլանտյան անվտանգության բազմաթիվ հարցերի, հատկապես՝ տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ:
Նրա խոսքով՝ չնայած առանձին դիրքորոշումներին, երկխոսության շնորհիվ երկու երկները գալիս ենք ընդհանուր հայտարարի և ձգտում լուծում գտնել: