fbpx
Աշխարհ

Թուրքիան կշարունակի զարգացնել հարաբերությունները ՌԴ-ի, ԱՄՆ-ի և այլ երկրների հետ՝ ելնելով սեփական շաhերից. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում՝ «Արդարության և զարգացման կուսակցության» համաժողովում ասել է, որ Թուրքիան կշարունակի զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության և արաբական երկրների հետ՝ ելնելով սեփական շահերից և ակնկալիքներից այդ հարաբերություններից:

«Թուրքիան կշարունակի հարաբերությունները կառուցել այլ երկրների հետ՝ Ռուսաստանից մինչև ԱՄՆ, ԵՄ-ից մինչև արաբական երկրներ՝ հաշվի առնելով սեփական շահերն ու սպասելիքները»,- ընդգծել է թուրք նախագահը:

Նա նշել է, որ Թուրքիան լի է վճռականությամբ՝ ընդլայնելու բարեկամական երկրների թիվը, վերացնել տարաձայնութունները, որպեսզի տարածաշրջանը վերածի կայուն գոտու։

Այս մասին տեղեկանում  ենք «ՏԱՍՍ»-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ