Քաղաքականություն

Բաքուն դեմ չի լինի Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացմանը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ Բաքուն դեմ չի լինի Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացմանը:

«Հաշվի առնելով նոր իրավիճակը՝ մենք դրական ենք վերաբերում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Մենք հատուկ կարծիք չունենք այդ հարաբերությունների կարգավորման առնչությամբ: Թուրքիան ինքը կորոշի, թե երբ կկարողանա բացել սահմաններն ու կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները: Ամեն դեպքում Ադրբեջանի կողմից բացասական կարծիք չի լինի»,-ասել է նա արտասահմանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում:

Ալիևը հավելել է, որ իր երկիրը մտադիր չէ հրաժարավել թուրքական ռազմատեխնիկայի գնումից:

Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ