fbpx
Աշխարհ

Թուրքիայում հրաձգություն է տեղի ունեցել. տուժել է 6 մարդ

Թուրքիայի Չորում քաղաքի Իսքիլիպ թաղամասում հրաձգություն է տեղի ունեցել։

Ինչպես հաղորդում է Anadolu-ն, 6 մարդ վիրավորվել է, բոլորն էլ մզկիթից դուրս եկող հավատացյալներ են եղել:

Նշվում է, որ միջադեպի հեղինակը ենթադրաբար Յուխարա Օրենսեկի գյուղի բնակիչ 30-ամյա Յալչին Գոբելն է։

Կասկածյալը դեպքի վայրից փախուստի է դիմել, նրա որոնումները շարունակվում են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ