fbpx
Աշխարհ

Թուրքիան մերժել է Իսրայելի առաջարկը

Օգոստոսի 4-ին Ahval գործակալության հաղորդել է, որ Թուրքիան մերժել է Իսրայելի առաջարկը` կապված երկրում բռնկված անտառային հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու հետ։

Թուրքիայի արտգործնախարարությունից Իսրայելին հայտնել են, որ իրավիճակը վերահսկողության տակ է և այս պահին օգնության կարիք չունեն:

Չնայած նրան, որ Թուրքիան մերժել է Իսրայելի աջակցությունը, Իսպանիայի ու Խորվաթիայի հրշեջ օդանավերը ներգրավվել են հրդեհաշիջման աշխատանքներին: Եվրոպական այս երկրները միացել են ռուսական, իրանական, ուկրաինական ու ադրբեջանական թիմերին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ