fbpx
Աշխարհ

Թուրքիայում եւ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 15 հազարը

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է 12391 մարդ, Սիրիայում խոսքը 2992 մահվան մասին է։ Այսպիսով տարերքի զոհ է դարձել ավելի քան 15 հազար մարդ, գրում է CNN-ը։ Միաժամանակ Սիրիայում զոհվածների մասին ստույգ տվյալներ հայտնի չեն, քանի որ երկրի մի մասը վերահսկվում է զինված ընդդիմության կողմից։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գնահատում է, որ երկու երկրներում երկրաշարժից կարող է տուժել մինչև 23 միլիոն մարդ: Որոնողափրկարարական աշխատանքները մի շարք երկրների և կազմակերպությունների աջակցությամբ դեռ շարունակվում են։

7,8 և 7,7 մագնիտուդով երկու երկրաշարժերը, որոնք սկսվել են փետրվարի 6-ին, դարձել են ամենաուժեղը 1939 թվականից ի վեր և տուժել են Սիրիայի մի քանի շրջաններ, ինչպես նաև Լիբանան, Իրաք և Կիպրոս: Թուրքիան սուգ է հայտարարել մինչև փետրվարի 12-ը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ Անկարան ծրագրում է մեկ տարվա ընթացքում վերացնել երկրաշարժի հետեւանքները։ Նախ, իշխանությունները տասը հազար լիրա կհատկացնեն յուրաքանչյուր տուժած ընտանիքի (մոտ 530 դոլար):

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ