fbpx
Աշխարհ

Թուրքիայի եւ Սիրիայի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) Թուրքիայի հարավում՝ Սիրիայի հետ սահմանին, 4,4 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցել։ Տվյալները հրապարակված են EMSC-ի պաշտոնական կայքում։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Անթաքիա քաղաքից 25 կիլոմետր հարավ-արևմուտք։ Օջախը ընկած էր 2 կիլոմետր խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Երեկ հաղորդվել է, որ Թուրքիայի կենտրոնական հատվածում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Սեյսմոլոգների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 10:27-ին, Աքսարայ քաղաքից 40 կիլոմետր դեպի հարավ և Էմիրգազի քաղաքից 18 կմ հյուսիս-արևելք։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ