Թուրքական սոցցանցային տիրույթում տեսանյութեր են հրապարակվել՝ կապված սիրիացի փախստականների վրա հարձակման հետ։
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում թուրքերը հետապնդում են սիրիացի փախստականներին, թիրախավորում նրանց բնակության վայրերն ու աշխատատեղերը։
Դեպքերը կապված են օգոստոսի 10-ին սիրիացի և թուրք երիտասարդների միջև տեղի ունեցած վիճաբանության հետ։ Սիրիացի փախստականներ դանակահարել են թուրք երիտասարդի, որը մահացել է։