fbpx
Աշխարհ

Թուրքիան 30-ից ավելի զոհ ունի սիրիական Իդլիբում

Թուրքիայի Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերի օդային հարվածների հետևանքով թուրքական զինված ուժերը 33 զոհ և 32 վիրավոր ունի: Այս մասին հաղորդում է Euronews-ը։

Նահանգապետ Դողանը փետրվարի 27-ի երեկոյից սկսած մի քանի հայտարարություն է արել՝ հայտնելով սկզբում 9, հետո 22, ապա 29 զոհի մասին: Ըստ նրա վերջին հայտարարության՝ թուրքական բանակի կորուստների թիվը հասել է 33-ի, միևաժամանակ նահանգապետը նշել է, որ վիրավոր և հոսպիտալացված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:

Նահանգապետի խոսքով՝ Սիրիայի կառավարական ուժերի կողմից կրկին խախտվում են Սոչիի համաձայնագրով հաստատված «անվտանգության գոտու» սահմանները:

Նշենք, որ երեկ երեկոյան թուրքական բանակը սկսել է ցամաքային և օդային հարվածներ հասցնել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ: Իրավիճակն Իդլիբում շարունակում է ծայրահեղ լարված մնալ:

Ավելի վաղ «Россия-24» հեռուստաալիքը հայտնել էր, որ Սիրիայի Իդլիբ նահանգում թուրք զինվորականներն ու ընդդիմադիր գրոհայինները կրակ են բացել սիրիական և ռուսական օդուժի ուղղությամբ՝ փորձելով խոցել ռազմական ինքնաթիռները:

Անցյալ տարվա հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի հետևանքով երկիրը հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ