fbpx
Աշխարհ

Թուրքիան առաջին անգամ կցուցադրի հինգերորդ սերնդի իր կործանիչը

Թուրքիան Լե Բուրժեի ավիաշոուի ընթացքում կներկայացնի սեփական արտադրության հինգերորդ սերնդի կործանիչը: Այս մասին հաղորդում է TASS-ը:

Կործանիչի ամբողջական մակետը լայն հասարակությանը կներկայացվի առաջին անգամ։

Ընկերությունը նոր կործանիչի ստեղծումը համարել է Թուրքիայի կարևորագույն պաշտպանական նախագիծը:

Աղբյուրի համաձայն՝ ինքնաթիռի նախագծային անվանումն է Turkish Fighter X (TF-X ):

Լա Բուրժեում Թուրքիան նախատեսում է նաև ցուցադրել T129 ATAK մարտական ուղղաթիռը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ