fbpx
Աշխարհ

Թուրքիան արձագանքել է ԱՄՆ պատժամիջոցներին

Միացյալ նահանգների Սենատի արտաքին կապերի հանձնաժողովն ընդունել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառում նախատեսող բանաձև: Պատճառը S-400 ՀՕՊ համակարգերի հարցում ռուս-թուրքական ռազմատեխնիկական գործարքն է և Սիրիայում Անկարայի գործողությունները: Թուրքիայի արտգործնախարարությունն անարձագանք չի թողել բանաձևի ընդունումը: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

Նախարարության տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Վերջին շրջանում ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատներում ներքաղաքական ինչ-ինչ հաշվարկներով կյանքի կոչվող և Թուրքիայի դեմ տրամադրված հայտնի շրջանակների աջակցությունը վայելող նախաձեռնություններ: Դա ազգային անվտանգությանն առնչվող մեր ինքնիշխան որոշումների հանդեպ անհարգալից վերաբերմունքի նոր դրսևորում է: Այդ նախաձեռնությունները ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին վնաս հասցնելուց բացի այլ գործառույթ չունեն»:

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ հիշեցվում է, որ դեռևս հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից նմանատիպ բովանադակությամբ բանաձևի ընդունմանը տրվել է անհրաժեշտ պատասխան: Հիմա երբ Սենատի հանձնաժողովում նման նախագիծ է ընդունվում և ջանք է թափվում Սենատի օրակարգում ընդգրկլե այն, ապա ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի, դա նշանակում է, որ Վաշինգտոնում ցանկություն չկա ըմբռնումով մոտենալու Անկարայի տված բացատրություններին:

«Կոչ ենք անում ԱՄՆ Կոնգրեսին, որ մեր ընդհանուր նպատակներին չվնասող կառուցողական մոտեցում որդեգրի և ողջամտորեն գործի»,- եզրափակվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ