fbpx
Աշխարհ

Թուրքիան չի միանա ՌԴ-ի դեմ արևմտյան մի շարք երկրների պատժամիջոցներին․ Չավուշօղլու

Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ արևմտյան մի շարք երկրների պատժամիջոցներին՝ սահմանված Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով։ Այս մասին կիրակի օրը Անթալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Մենք կարծում ենք, որ պատժամիջոցները չեն լուծի խնդիրը։ Օրինակ՝ օդային տարածքի փակումը։ Մենք չենք կարող այն փակել՝ համաձայն Մոնտրոյի կոնվենցիայով ստանձնած իրավական պարտավորություն»,- ասել է Չավուշօղլուն:

Միևնույն ժամանակ, շաբաթ օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դիվանագիտական ֆորումի շրջանակներում ասել է, թե Հյուսիսատլանտյան դաշինքն ակնկալում է, որ իր բոլոր անդամները սահմանափակումներ մտցնեն Մոսկվայի դեմ։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի այս դիրքորոշումը նա փոխանցել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարին ևս:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ