fbpx
Աշխարհ

Թուրքիան չի փակի ԵՄ-ի հետ սահմանը փախստականների համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը չի փակի Եվրամիության սահմանները սիրիացի փախստականների համար: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը:

«Զանգում են և ասում՝ փակեք սահմանները: Ես ասացի՝ ուշ է: Արևմուտքը պետք է կիսի փախստականների բեռի ծանրությունը: Այսօր կհանդիպեմ Բուլղարիայի վարչապետին, վաղը կխոսեմ Մերկելի հետ: Օրակարգում Սիրիայի հարցով 4-5 կողմանի գագաթնաժողով անցկացնելու հարց կա»,-ասել է Էրդողանը մարտի 2-ին Անկարայում ունեցած ելույթի ժամանակ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Թուրքիայից հարյուրավոր փախստականներ սկսել են շարժվել դեպի Եվրամիության անդամ երկրների սահմաններ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Անկարան հայտարարել է, որ չի խոչընդոտելու փախստականների շարժին դեպի Եվրոպա: Հաղորդվում էր, որ փախստականների մեծ խմբեր են նկատվել Ստամբուլում, Էդիրնեում, Իզմիրում և Այդընում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ