fbpx
Աշխարհ

Թուրքիան երկարաձգել է Իրաքում և Սիրիայում ռազմական գործողությունների անցկացման մանդատը

Թուրքիայի խորհրդարանը մեկ տարով երկարաձգել է Իրաքի և Սիրիայի տարածքներում ռազմական գործողությունների անցկացման մանդատի ժամկետը: Այս մասին հայտնում է Anadolu-ն:

Խորհրդարանին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մակագրությամբ ներկայացված փաստաթղթում ասվում է, որ Թուրքիայի հարավային շրջանները շարունակում են վտանգի տակ մնալ, և որ դա հարվածում է Թուրքիայի ազգային անվտանգությանը:

«Թուրքիան հարգում է Իրաքի տարածքային ամբողջականությունն ու ազգային միասնությունը, սակայն մեկ այլ տեսանկյունից էլ պետք է նշենք, որ Իրաքում և Սիրիայում շարունակում են գործել ահաբեկչական-անջատողական «Քրդական աշխատավորական կուսակցության» ուժերը, որոնք սպառնալիք են տարածաշրջանի և մեր երկրի ազգային անվտանգության համար»,-նշվել է հուշագրում:

Փաստաթղթում նշված է նաև, որ Թուրքիան իր ռազմական գործողությունները սկսում է՝ ելնելով իր երկրի ազգային անվտանգության հարցից և տարածաշրջանում ահաբեկչության վերացման խնդրից: Ասվում է նաև, որ նախագահը պահանջում է Սահմանադրության 92-րդ կետի հիման վրա մեկ տարով երկարաձգել ռազմական գործողությունների մանդատի ժամկետը, որն ուժի մեջ կմտնի այս տարվա հոկտեմբերի 30-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ