Աշխարհ

Թուրքիան եվրոպական 11 երկրի համար առանց վիզայի ռեժիմ է սահմանել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է 11 երկրի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ սահմանելու որոշումը։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

Այն վերաբերում է Ավստրիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Խորվաթիայի, Նիդերլանդների, Իռլանդիայի, Իսպանիայի, Մալթայի, Նորվեգիայի, Լեհաստանի և Պորտուգալիայի քաղաքացիներին։

Նշված երկրների քաղաքացիները զբոսաշրջության նպատակով Թուրքիա այցելելիս յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում առավելագույնը 90 օր կարող են առանց վիզայի գտնվել Թուրքիայում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ