fbpx
Աշխարհ

Թուրքիան հայտարարում է Սիրիայում նոր ռազմական օպերացիայի մեկնարկի մասին

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը փետրվարի 27-ին Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական զինուժի զգալի կորուստներից հետո հանդես է եկել հայտարարությամբ: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

Հայտարարել է Սիրիայի կառավարական ուժերի դեմ ուղղված թուրքական զիզնուժի նոր ռազմական օպերացիայի՝ «Գարնանային վահանի» մեկնարկի մասին:

Ըստ Աքարի՝ փետրվարի 27-ից սկսած թուրքական զինուժը հաջող ըթնացքով շարունակում է իր ռազմագործողությունը:

Նախարարը նշել է, որ թուրքական զորքն արդեն ոչնչացրել է Ասադի ուժերին պատկանող 1 անօդաչու թռչող սարք, 8 ուղղաթիռ, 103 տանկ, 72 հաուբից, 3 ՀՕՊ համակարգ: Պնդում է արվում այն մասին, որ Սիրիայի կառավարական բանակն արդեն ունի 2212 զոհ:

Աքարը շեշտել է, որ այս ռազմագործողությունն ուղղված չէ Ռուսատանի դեմ: Անկարան ռուսներից ակնկալում է, որ նրանք դադարեցնել տան սիրիական բանակի հարձակումները և իրենց ազդեցությունն օգտագործեն Սոչիի համաձայնագրով նախատեսված սահմանները պահպանելու համար:

«Մեր միակ նպատակը զանգվածային սպանությունները, ծայրահեղականությունը և միգրացիան դադարեցնելն է»,-պարզաբանել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Իդլիբ նահանգում Սիրիայի կառավարական ուժերի ավիահարվածների հետևանքով սպանվել էր 33 թուրք զինծառայող:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ