fbpx
Աշխարհ

Թուրքիան կոչ է արել Ֆրանսիային` առերեսվել մարդկության դեմ իրականացրած իր հանցանքներին

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամլո խոսնակ Օմեր Չելիքը կոչ է արել Ֆրանսիային` առերեսվել մարդկության դեմ իրականացրած իր հանցանքներին. տեղեկացնում է sabah.com-ը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուլ Մակրոնի` ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելու մասին հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում: Մասնավորապես` ԱԶԿ խոսնակ Օմեր Չելիքը նշել է. «Պատմության հետ առերեսվելու կոչ անող Ֆրանսիան նախ և առաջ պետք է առերեսվի Բենինում, Բուրկինա Ֆասոյում, Գաբոնում, Գվինեայում, Կամերունում, Մավրիտանիայում, Նիգերիայում, Սենեգալում, Թունիսում և Չադում մարդկության դեմ իրականացրած հանցագործություններին: Մենք քննադատում ենք 1915-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ` Մակրոնի հորինած պնդումները: Եթե Մակրոնը ցանկանում է առերեսվել` քաղաքական թեմայով, պետք է նախընտրի նախ իր երկրի պատմությանը առերեսվել»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ