fbpx
Աշխարհ

Թուրքիան մեկնաբանել է Լիբիայի հարցով Բեռլինում անցկացված համաժողովը

Լիբիայի հարցով Բեռլինում անցկացված համաժողովն այդ երկրում ռազմական հակամարտության դադարեցման ու հարցի քաղաքական կարգավորման հնարավորություն է ընձեռում: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։

«Մեր նախագահի արդյունավետ և բազմակողմանի դիվանագիտական գործունեությունը Թուրքիան դարձրել էր հիմնական մասնակիցներից մեկը»,-գրել է Քալընը:

Նշենք, որ Լիբիայում իրավիճակի կայունացմանն ուղղված միջազգային համաժողովը տեղի է ունեցել Բեռլինում հունվարի 19-ին: Բանակցություններին մասնակցել են Ռուսաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Եգիպտոսի առաջնորդները, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը և այլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Համաժողովի արդյունքում կողմերը փաստաթուղթ են համաձայնեցրել, որը պետք է մի շարք խնդիրներ լուծի Լիբիայում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ