fbpx
Աշխարհ

Թուրքիան մեղադրում է Լիբանանի նախագահին Օսմանյան կայսրությունը ահաբեկչական պետություն որակելու մեջ

 

Ermeni Haber-ի հաղորդմամբ՝ Լիբանանի նախագահ Միշել Նայիմ Աունի կողմից Twitter-ի էջում արված գրառումը դժգոհություն է առաջացրել Թուրքիայի կառավարական շրջանակներում։

«Մեծ Լիբանանի Հանրապետության» հիմնադրման օրվա կապակցությամբ Լիբանանի նախագահը իր էջում գրել էր.

«Առաջին աշխարհամարտի ավարտով, օսմանցիների պարտությամբ և ֆրանսիական մանդատով մեր պատմության մեջ նոր փուլ սկսվեց։ 1920թ․ ստեղծեցինք Մեծ Լիբանանի Հանրապետությունը և ձեռք բերեցինք անկախություն»։

Ըստ Թուրքիայի իշխանական կառույցների՝ այդ գրառման մեջ Լիբանանի նախագահն ըստ էության Օսմանյան կայսրությունը որակել է որպես «ահաբեկչական պետություն»։

Թուրքիայի արտգործնախարարությունը և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արդեն իսկ արձագանքել են վերոհիշյալ գրառմանը։

Հետաքրքրական է, որ Լիբանանի նախագահի գրառման մեջ, ըստ թուրքական աղբյուրի մեղավորություն ունի Սաուդյան Արաբիան, որն իբր «Օսմանյան կայսրության դեմ Մերձավոր Արևելքում թշնամանք է սերմանում»

Հիշեցնենք, որ 1918 թվականի հոկտեմբերին անգլիական և դաշնակից զորքերը նվաճեցին Լիբանանի տարածքը՝ դուրս մղելով օսմանցիներին։ 1920 թվականի սեպտեմբերի 1-ին ֆրանսիական զորքերի հրամանատար զորավար Հանրի Գուրոյի հրամանագրով երկրի ներկայիս տարածքը դարձավ առանձին պետություն՝ Մեծ Լիբանան անունով։

1921-1943թթ. սեպտեմբերի 1-ը ամեն տարի նշվել է իբրև Լիբանանի ազգային տոն։ 1922 թվականին Ազգերի լիգան հաստատեց Լիբանանի և հարակից Սիրիայի տարածքի վրա Ֆրանսիայի մանդատը։ 1926 թվականին ընդունվեց երկրի առաջին սահմանադրությունը, որով երկիրը պաշտոնապես վերանվանեց Լիբանանի հանրապետություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ