Թուրքիան համաձայնել է միջնորդի դերով հանդես գալ Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններում՝ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից զինվորականների տարհանման հարցով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։
Նա նաև հայտնել է, որ Ուկրաինան տարհանման վերաբերյալ բանակցությունների անցկացման մանդատ է տվել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներին։
«Ցանկանում ենք, որպեսզի ստորագրվի փաստաթուղթ, թե ինչպես պետք է տեղի ունենա տարհանումն «Ազովստալից», պատրաստվում ենք ստորագրման»,-ասվում է Վերեշչուկի հայտարարության մեջ։
Ուկրաինայի փոխվարչապետը հստակեցրել է, որ գործարանում, զինվորականներից բացի, մնում են ոստիկանության սպաներ և սահմանապահներ։ Առաջին հերթին խոսքը ծանր վիրավորների տարհանման մասին է։
