Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությունը, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը անհրաժեշտ ոչինչ չեն արել թուրք-սիրիական սահմանից քրդական կազմավորումների դուրսբերման համար:
Լավրովի խոսքով՝ Թուրքիան Ռուսաստանին վստահեցրել է, որ կասկածի տակ չի դնի Սիրիայում Ռուսաստանի աշխատանքն ու մտադիր չէ վերսկսել Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունները: Այս մասին հայտարարել է
«Թուրքիայի կառավարության ներկայացուցիչների և մեր դեսպանի միջև շփումներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում մեր դեսպանին վստահեցրել են, որ Անկարան կասկածի տակ չի դնում Ռուսաստանի աշխատանքը:
«Խաղաղության աղբյուր» գործողության վերսկսման մասին պարոն Չավուշօղլուն, իմ գործընկերն ու ընկերը, ինչպես նաև Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը չեն խոսել»,-ասել է նա:
Թուրքիայի իշխանություններն Անկարայում ՌԴ-ի դեսպանին հավաստիացրել են, որ Սիրիայի վերաբերյալ Սոչիի հուշագրի չկատարման վերաբերյալ Մոսկվայի հասցեին հնչած մեղադրանքները թյուրիմացություն են: Այդ մասին նոյեմբերի 20-ին հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Նոյեմբերի 18-ին հայտնի էր դարձել, թե Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը դեռևս ամբողջությամբ չեն կատարել Սիրիայի շուրջը Թուրքիայի հետ ձեռք բերված համաձայնությունները: Թուրքիայի նախարարը նախազգուշացրել էր, որ եթե քրդական ռազմականացված կազմավորումները չհեռանան Սիրիայի հյուսիս-արևելքի սահմանամերձ շրջաններից, ապա Անկարան կարող է նոր ռազմական գործողություն սկսել, հայտնել են թուրքական զանգվածային լրատվամիջոցները: