fbpx
Աշխարհ
19:20 05/03/2020

Թուրքիան մտադրվում է Հունաստանի հետ սահմանին ոստիկանական հատուկ զորք տեղակայել

Թուրքիան դեպի իր տարածք միգրանտների հոսքը դադարեցնելու համար մտադրություն ունի Հունաստանի հետ սահմանի երկայնքով ոստիկանության հատուկ նշանակության ուժերի 1000 աշխատակից տեղակայել։ Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն: Reuters-ի տեղեկացմամբ Թուրք քաղաքական գործիչը հունական կողմին մեղադրել է 164 միգրանտների վիրավորման համար։

«Նրանք 164 մարդու են վիրավորել, 4900 մարդու փորձել են հետ մղել Թուրքիա»,- լրագրողներին հայտնել է Սոյլունը և հավելել, որ որ իրենք ոստիկանական 1000 ուժ են ուղարկելու սահմանային համակարգ, որպեսզի միգրանտների հոսքը կանխեն։

 

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ